Պաուլու Ֆոնսեկան կարող է հեռացվել  «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Պաուլու Ֆոնսեկան կարող է հեռացվել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը՝ հավելելով, որ թիմի ղեկավարությունը կհեռացնի Ֆոնսեկային, եթե մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն չլինի իտալական Սերիա Ա-ի լավագույն քառյակում և չնվաճի Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 39 միավոր: Առաջատարները 54-ական միավորով «Յուվենտուս»-ն ու «Ինտեր»-ն են, երրորդը 53 միավորով «Լացիո»-ն է, իսկ 4-րդ տեղում «Ատալանտա»-ն է՝ 42 միավորով: