«Ռեալին» չհաղթելու դեպքում Գվարդիոլան կհեռանա

«Ռեալին» չհաղթելու դեպքում Գվարդիոլան կհեռանա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ իրեն կարող են ազատել պաշտոնից, եթե իր թիմը Չեմպիոնների լիգայի շրջանակում չհաղթի «Ռեալ»-ին: «Ուզում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում: Երազում եմ այդ մասին և անհամբերությամբ եմ սպասում առաջիկա երկու շաբաթների նախապատրաստական աշխատաքներին: Եթե մենք չհաղթենք «Ռեալ»-ին Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում, ապա ինձ կարող են ազատել զբաղեցրած պաշտոնից»,- Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է Sky Sport-ը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները կվերսկսվեն փետրվարի 19-ին: «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ռեալ»-ի առաջին հանդիպումը նախատեսված է փետրվարի 26-ին, իսկ պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին: