Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայում

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 4-րդն է: Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու կազմում չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին Կարապետ Չալյանը և Կարեն Ասլանյանը: Էդուարդ Սահակյանի գլխավորած ընտրանին թիմային հաշվարկում 84 միավորով 4-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Ադրբեջանը և Թուրքիան: