Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարից

Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարից

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթը Ռոտերդամի մրցաշարում: Ռոտերդամի միջազգային մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում նա մրցեց Անգլիան ներկայացնող Դանիել Էվանսի հետ: 2 ժամ 9 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը երեք սեթից հետո զիջեց 4:6, 6:3, 6:4 հաշվով: Նիդեռլանդների մրցաշարի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում 2 միլիոն եվրո: