Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց Ղազախստան

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց Ղազախստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարիերան կշարունակի Ղազախստանում: Ինչպես գրում է ղազախական «Տոբոլ» ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային թիմի և «Գանձասար-Կապան»-ի խաղացող Արման Հովհաննիսյանը տեղափոխվել է «Տոբոլ»: Պայմանագրի այլ կետերի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Արման Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին: