Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Հռոմ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Հռոմ

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին մեկնել է Եվրոպայի առաջնություն: Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշները պայքարը կսկսեն փետրվարի 13-ին: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են` Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020-ի Օլիմպիական խաղերի համար: