Airbus-ը ցուցադրել է նոր ինքնաթիռի մոդելը. կարծես արդեն 3020 թվականն է

Airbus-ը ցուցադրել է նոր ինքնաթիռի մոդելը. կարծես արդեն 3020 թվականն է

Սինգապուրում Airbus կոնցեռնը ավիասրահում ցուցադրել է ինքնաթիռի մոդել, որը պատրաստված է խառը թևի սխեմայի համաձայն. նման դիզայնը նվազեցնում է աերոդինամիկ դիմադրությունը, ինչը կրճատում է վառելիքի սպառումը: «Նման է բազեի՝ հետևում տեղակայված երկու շարժիչով: Այն լավ կդիտվեր «Աստղային պատերազմներում»,- գրում է Bloomberg-ը: Մոդելը, որը ցուցադրվել է Սինգապուրում, Maveric-ի ավիացիոն ցուցադրիչն է, բացատրել են Airbus-ում: Մոդելը փորձարկում են 2019-ի հունիսից: Airbus-ը պնդում է, որ Maveric-ը 20%-ով ավելի տնտեսող կլինի, քան «դասական» դիզայնով նույն չափի ինքնաթիռները: Բացի այդ, խառը թևը ուղևորին ավելի շատ անձնական տարածք է ապահովում, ներառյալ ոտքերի տեղերը, նշել են Airbus-ում: Ինքնաթիռում պատուհաններ կլինեն, թե դրանց փոխարեն տեսաէկրաններ կտեղադրվեն՝ կոնցեռնը դեռ չի որոշել, գրում է Reuters-ը: https://www.youtube.com/watch?time_continue=6&v=pgDRkNseNxU&feature=emb_logo