Ներկայում նույնիսկ բակից են կարողանում արբանյակ թողարկել. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե այս ոլորտը ինչպես կարող է զարգանալ ապագայում. «Օրենքում խոսվում է տիեզերանավերի, վայրէջքի համար նախատեսված ինչ-որ ենթակառուցվածքների մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում պետության և մասնավորի դերակատարումը: Կրթության ոլորտում ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են»: Նախարարը ի պատասխան ասաց, որ ներկայում այս ճյուղում թրենդները փոխվել են. «Նույնիսկ բակից կարողանում են արբանյակ թողարկել»:   Մանրամասները՝ տեսանյութում: