Գյուղացուն ճնշում են. անասնապահները վճռական են՝ եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի

Արարատի մարզի Մխչյան համայնքի անասնապահները, որոնք դեմ են սպանդանոցներին, դրանց կողմից առաջարկվող պայմաններին և այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, խոստանում են պայքարել այս իշխանությունների դեմ այնպես, ինչպես նախկինում պայքարել են այս իշխանությունների համար։
«Հիմա, եթե ես անասուն ունեմ ու չգիտեմ առո՞ղջ է, թե չէ, տանեմ սպանդանոց, ասեն առողջ չէ, պետք է տանենք գազանանոց կամ այրենք, ո՞վ է գումարը հատուցելու»,– լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մխչյան համայնքի անասնապահներից մեկը: Անասնապահները նշեցին, որ այսօր Կառավարությունը մատնացույց է անում Եվրոպան, բայց այնտեղ բոլորը փոխհատուցվում են կրած վնասների համար։