Մտեք Յութուբ և տեսեք՝ ինչ է հայտարարել Գևորգ Պետրոսյանը. Արման Աբովյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց. «Մտեք Յութուբ և տեսեք՝ ինչ է հայտարարել Գևորգ Պետրոսյանը: Ձեզ ինչ պետք է, այն եք լսում: Մենք երբեք չենք պաշտպանել, պաշտպանում կամ պաշտպանելու կրիմինալը»: Դիմելով Տիգրան Ուլիխանյանին՝ նա ասաց. «Ընդդիմությունն իրավունք ունի ունենալու այլ կարծիք, և դա առողջ ընդդիմության նշան է»: Արման Աբովյանը կոչ արեց պատնեշը հանել և անցնել կառուցողական աշխատանքի:   Մանրամասները՝ տեսանյութում: