Հայաստանում ՀԴՄ նոր սարքեր չկան. Անի Սամսոնյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց. «Հայաստանում ՀԴՄ նոր սարքեր չկան, մինչդեռ վարչապետը հայտարարում էր, թե դրանք կարելի է ձեռք բերել 60 հազար դրամով»: Պատգամավորի խոսքով՝ սա խոչընդոտում է տնտեսվարողների գործունեությանը. «Ես կարծում եմ, որ ՊԵԿ-ը պետք է ուսումնասիրի խնդիրը և աջակցի տնտեսվարողներին»:   Մանրամասները՝ տեսանյութում: