Ամոթ Ձեզ. հետո էլ չեք հասկանում քաղաքացիների զայրույթը. Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշելով, թե ընդհանրապես ինչ բառապաշարով է խոսում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասաց. «Ամոթ Ձեզ. հետո էլ չեք հասկանում քաղաքացիների զայրույթը: Ձեր ձգտումն է, որ ոչինչ չփոխվի, որ ձեր քաղաքական խոսքը նույնպես փոխվելու անհրաժեշտություն չունենա, որովհետև փոխվելու կարողություն չունի»: Այնուհետև նա իր խոսքն ուղղեց ՀՀ քաղաքացիներին. «Դուք հաղթել եք, և ձեր հաղթանակը ոչ ոք չի կարող խլել»:   Մանրամասները՝ տեսանյութում: