Խնդիրը այլ տեղ փնտրեք. Ես հանդիպում եմ մարդկանց ժպիտներին. Հրաչ Հակոբյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ ատելության գեներացման մասին, ասաց. «Ես այգիներում, սրճարաններում հանդիպում եմ միայն մարդկանց ժպիտներին: Խնդիրը այլ տեղ փնտրեք, եթե ձեզ են այդպես վերաբերվում»: Նա վստահ է, որ Հայաստանում չկա ատելության մթնոլորտ. «Մենք ֆեյքեր չունենք»:   Մանրամասները՝ տեսանյութում: