Սրանից հետո է՞լ Գագիկ Ծառուկյանը կարող է ասել՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ. Արփի Դավոյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով ԱԺ այսօրվա միջադեպին, ասաց. «Հերթական անգամ գլխավոր դերակատարը դարձավ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որին միացան խմբակցության մյուս «ինտելեկտուալները»: Ցավում եմ, որ այդ ժամանակ պարոն Մարուքյանն ու պարոն Գորգիսյանը անթաքույց հրճվում էին»: Նա հավելեց. «Սրանից հետո է՞լ կարող է Գագիկ Ծառուկյանն ասել՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ կամ Արթուր Դալլաքյանինն էլ հետը»:   Մանրամասները՝ տեսանյութում: