Աստծուց առաջ չընկնենք. ոչ ոք չգիտի՝ ով որքան դեռ կմնա այս դահլիճում. Քրիստինե Պողոսյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, երկրորդելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը, ասաց. «Ես էլ եմ ցավում, որ ստիպված եմ աշխատել հոգեբանական լուրջ բարդույթներով տառապող պատգամավորների հետ, պատգամավորների, որոնք կարող են իրենց թույլ տալ ԱԺ դահլիճում հայհոյել»: Նա հավելեց. «Աստծուց առաջ չընկնենք, ոչ ոք չգիտի, թե ով որքան ժամանակ դեռ կմնա այս դահլիճում»:   Մանրամասները՝ տեսանյութում: