Տպավորություն է, որ սա քաղաքակրթությունների բախում է. Լիլիթ Ստեփանյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին, ասաց. «ԱԺ թվով 2-րդ քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը նաև հայտնի իրավաբան է, փորձում է նսեմացնել, աղավաղել, ծաղրել օրենքի նախագիծը»: Նշելով, որ քաղաքական բանավեճը իջեցվել է «Ճ» մակարդակի՝ պատգամավորն ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մասնակցում ենք բանավեճերի, ծրագրերի, այլ քաղաքակրթությունների բախմանը»:   Մանրամասները՝ տեսանյութում: