Մենք կատարել ենք մեր ընտրությունը. Բողոքողները մտածո՞ւմ են այդ միսն ուտողի առողջության մասին. Հովհաննիսյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Կարո՞ղ են արդյոք միայն օրենքները լինել երաշխիք քաղաքակիրթ ու զարգացած պետություն ունենալու համար: Կարո՞ղ են արդյոք տնտեսական ցուցանիշները կամ վիճակագրությունը փաստել զարգացած պետության մասին: Վստահաբար՝ ոչ, քանի որ ոչ պակաս կարևոր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ընկերներին»: Պատգամավորը հարցեր բարձրացրեց. «Արդյոք բալայինի դեմ պայքարողը վարելիս մտածո՞ւմ է այլոց չխանգարելու մասին, արդյոք բակում մորթը շարունակելու համար պայքարողը մտածո՞ւմ է այդ միսն ուտողի առողջության մասին, արդյոք գողական բարքեր պաշտպանողը  երբևէ մտածե՞լ է քաղաքակրթության մասին»: Նա նշեց, որ մենք կատարել ենք մեր ընտրությունը՝ մեր երկրում քաղաքակիրթ ապրելու հնարավորությունը. «Եկեք միասին կառուցենք քաղաքակիրթ պետություն՝ հավատալով և պահանջելով պետությունից»:   Մանրամասները՝ տեսանյութում: