Մենք պաշտպանում ենք ՀՀ 3 մլն քաղաքացիների շահերը. նրանք այլևս չեն ուտելու ձիու միս. Գևորգ Պապոյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ սպանդանոցների խնդրին և նշեց. «Կառավարությունն ասում է, որ այլևս գումի և նմանատիպ այլ շուկաներում տավարի մսի անվան տակ չի վաճառվելու սատկած անասունի, ձիու, էշի, գոմեշի միս»: Նրա խոսքով՝ բողոքողներից մեկն ասել է՝ բա որ անասունս սատկի, ես ի՞նչ անեմ. «Ի՞նչ պիտի անես՝ պիտի թափես, հո չե՞ս տանելու գումի շուկայում ծախես»: Պատգամավորը նշեց, որ այս որոշումով իրենք պաշտպանում են հանրապետության 3 մլն քաղաքացիների շահերը, հարյուր հազարավոր երեխաների առողջ ապրելու իրավունքը. «Հանրային շահը գերակա է մեր անհատական շահին»:   Մանրամասները՝ տեսանյութում: