Հույս ունեմ, որ Արցախում նախընտրական պայքարը կանցնի ոչ անձնավորված. Տաթև Հայրապետյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձավ մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրություններին. «Մենք պետք է բավականին ուշադիր լինենք այդ զարգացումների նկատմամբ»: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը Արցախում անցկացվող արդար, թափանցիկ ընտրությունների երաշխավորն է: «Եվ մենք պետք է աշխատանք տանենք հավուր պատշաճի այս ընտրությունները ներկայացնելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ նախընտրական պայքարը կանցնի մաքսիմալ թափանցիկ, գաղափարական, ոչ անձնավորված: Երկու հայկական պետությունները պետք է հավատարիմ մնան ժողովրդավարության ուղուն»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում: