Իրանում Թրամփի գլխի համար երեք միլիոն դոլար են առաջարկել

Իրանում Թրամփի գլխի համար երեք միլիոն դոլար են առաջարկել

Իրանի խորհրդարանի խոսնակ Ահմադ Համզեն առաջարկել է վճարել երեք միլիոն դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար: Նա դա ասել է Իսլամական խորհրդատվական խորհրդում ելույթի ժամանակ՝ հայտնում է Isna News-ը: «Մենք երեք միլիոն դոլար կանխիկ գումար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և գլուխը կհասցնի մեզ», - ասել է Համզեն: Իր խոսքում նա դատապարտել է ամերիկյան արտաքին քաղաքականությունը: Բանախոսը նաև նշել է, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի մեղավորը Վաշինգտոնն է: Ավելի վաղ՝ հունվարի 5-ին Իրանի պետական հեռուստատեսության եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար առաջարկվել էր 80 միլիոն դոլա: Այս մասին գրում է The Mirror-ը: Հեռուստաեթերում ասել էին՝ քանի որ Իրանի բնակչությունը կազմում է 80 միլիոն մարդ, ապա հնարավոր կլինի յուրաքանչյուրից հավաքել մեկ դոլար և տալ նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահին։