Խորհրդարանական ընդդիմությունը սպառնալիք է առողջ ընդդիմության համար. Տիգրան Ուլիխանյան

Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը իր խոսքն ուղղեց միայն «Իմ քայլ»-ին. «Այսօրվա քննարկումները ցույց տվեցին, որ «Իմ քայլը» քաղաքական համակարգը կայացնելու ուղղությամբ լրջագույն անելիք ունի, և այդ բեռը մեր և միմիայն մեր ուսերին է»: Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը անելիք ունի նաև ընդդիմության կայացման հարցում. «Քաղաքական ընդդիմությունը կարևորագույն հարցերում դրսևորում է հանցավոր կրավորականություն: Ես խիզախություն կդրսևորեմ և այս բարձր ամբիոնից կհայտարարեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի և անուղղակի, գիտակցված կամ ակամա աջակցում է քրեական տարրերին: Հենց այսօր էլ քրեական ենթամշակույթը ներկայացված է մեր խորհրդարանում»: Պատգամավորը հավելեց՝ խորհրդարանական ընդդիմությունը սպառնալիք է առողջ ընդդիմության համար. «Բայց մենք չենք տրվելու նրանց կատոկելու գայթակղությանը և ամեն ինչ անելու ենք առողջ ընդդիմություն ունենալու համար»:   Մանրամասները՝ տեսանյութում: