«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է կազմել

System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը «North Kingsley» անունով նոր խումբ է կազմել: «Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ «North Kingsley»-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,- այս մասին Օդաջյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում: Իր հարցազրույցներից մեկում Օդաջյանը բացատրել էր խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է հենց North Kingsley Drive փողոցում: «Դա հենց այն փողոցն է, որտեղ ես մեծացել եմ և տեսել ամեն ինչ: Հենց այդ փողոցում եմ ես հասկացել, թե ինչ է ընկերությունը: Ես այնտեղ մեծացել եմ, ուստի դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ արտաբերում եմ այդ անունը, հենց դա իմ աճն է, թե ինչպես դարձա այն, ինչ կամ»,- ասել է երաժիշտը: