Պաղեստինի նախագահի նվերը Երուսաղեմի հայոց պատրիարքին

Պաղեստինի նախագահի նվերը Երուսաղեմի հայոց պատրիարքին

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին ընդունել է հունվարի 18-ին և նրան նվիրել թանկարժեք քարերից պատրաստված Սուրբ Հարության տաճարի նկարը: