Քյոլնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պատճառով տարհանել են կայարանը եւ օպերային թատրոնը

Քյոլնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պատճառով տարհանել են կայարանը եւ օպերային թատրոնը

Քյոլնում պատրաստվում են վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբը, որի պատճառով տարհանել են կայարանը, օպերային թատրոնը եւ հեռուստաընկերությունը, հաղորդում է Associated Press-ը: Քաղաքի իշխանությունները ռումբի վնասազերծման շրջանում բնակվող քաղաքացիներին խնդրել են լքել իրենց բնակարանները: Ռումբի վնասազերծումը նախատեսվում է իրականացնել տեղական ժամանակով կեսօրին: Մինչ այդ ժամանակը Ռեյն գետով կդադարեցվի նավագնացությունը: Նաեւ նախատեսվում է փակել գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը: Սպասվում է, որ դա կազդի գնացքցների չվացուցակի վրա ամբողջ Գերմանիայում: 500 կգ-անոց արկը հայտնաբերել են երկուշաբթի շինարարական աշխատանքների ժամանակ: