Ուզբեկստանը որոշել է երկրի կարգավիճակը ԵՏՄ-ում

Ուզբեկստանը որոշել է երկրի կարգավիճակը ԵՏՄ-ում

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միզիեւը հայտարարել է, որ Տաշքենդը ԵԱՏՄ-ում մոտ ժամանակներս կբավարարվի դիտորդի կարգավիճակով: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը: «Իմացեք, քաղաքական տեսանկյունից մեր անկախությունը մեզ ոչ ոք չի տա, այն մեր ձեռքերում է եւ ժողովրդի վստահելի նախագահի ձեռքերում»,- ասել է Միրզիեւը խոսելով ԵԱՏՄ-ում երկրի կարգավիճակի մասին: Նա հիշեցրել է, որ Ուզբեկստանը չի մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ որպես մասնակից-պետություն: Նախագահն ընդգծել է, որ այժմ իշխանություններն ուսումնասիրում են կառույցը որպես «դիտորդներ», «հարմար է մեզ այն, թե ոչ»: Հոկտեմբերին Ուզբեկստանի ԵԱՏՄ-ին միանալու մտադրության մասին հայտնել էր ՌԴ Դաշնային Միության խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքերով համապատասխան որոշումն ընդունել է անձամբ Շավկաթ Միրզիեւը: