Australian Open․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Australian Open․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովն ուժերը չափեց Մարիո Մարտինեսի (Իսպանիա) հետ: 2 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթից հետո` 4:6, 6:4, 7:6 (7:4), 6:3 հաշվով: Հաղթանակով մեկնարկեց նաև Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տիմը, ով երեք սեթում առավելության հասավ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ: