ԱՄՆ-ն աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության ուղղությամբ․Պոմպեո

ԱՄՆ-ն աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության ուղղությամբ․Պոմպեո

ԱՄՆ-ն աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության ուղղությամբ, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն կոլումբիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Մեր ծրագիրը պետք է հանգեցնի նրան, որ Մադուրոն հեռանա, և Վենեսուելայի ժողովուրդը կարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություններ: Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ, որպեսզի հասնենք այդ արդյունքին», - ասել է նա: Օրերս Մադուրոն Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ, բայց գերադասում է գործ ունենալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ Պոմպեոն ձախողվել է և պատասխանատու է Վենեսուելայի նկատմամբ ամերիկյան ներկայիս քաղաքականության համար: