ՌԴ Տոմսկի մարզում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի Է զոհվել

ՌԴ Տոմսկի մարզում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի Է զոհվել

Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել Է Ուզբեկստանի տասը քաղաքացի և Ռուսաստանի մեկ կին քաղաքացի: «Օպերատիվ աշխատողների տվյալներով՝ «Գրին Վուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձակալած փայտասղոցման ձեռնարկության տարածքում փայտե շինությունը նախատեսված չի եղել մարդկանց բնակության համար: Նախնական տվյալներով՝ 11 զոհվածներից տասն Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք ունեցել են Ռուսաստանում աշխատելու արտոնագրեր, եւ ՌԴ-ի մեկ կին քաղաքացի»,- ասել Է տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչը: Հրդեհի պատճառ կարող Էր դառնալ կարճ միացումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: