Ձեռք են բերվել ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ. Գլխավոր դատախազը՝ Կուտոյանի մահվան մասին

«Այս պահին ունենք դեպքի նախնական քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են ինքնասպանության մասին»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա հիշեցրեց, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ընդգծեց, որ մահվան ելքով դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են: