Twitter-ի օգտատերերը ստիպել են Գերմանիայի ԱԳՆ-ին ներողություն խնդրել կատակի համար

Twitter-ի օգտատերերը ստիպել են Գերմանիայի ԱԳՆ-ին ներողություն խնդրել կատակի համար

Գերմանիայի արտգործնախարարությունը ներողություն է խնդրել Twitter-ում վիզայի մասին կատակի համար, ինչը օգտատերերի կողմից քննադատության է արժանացել։ Նախօրեին #SeduceSomeoneInFourWords ֆլեշմոբի շրջանակներում, որին մասնակցելու համար հարկավոր է գրել չորս բառերից բաղկացած «գայթակղիչ» հաղորդագրություն, գերատեսչության հաշվում հայտնվել է «Ձեր վիզան հաստատվել է» արտահայտությունը։ Սոցցանցի շատ օգտատերերի դուր չի եկել կատակը, մասնավորապես քննադատվել է այն մարդկանց կողմից, ովքեր դժվարություններ են ունեցել մուտքի արտոնագիր ստանալու հարցում: Նախարարությունը որոշել է ջնջել գրառումը, որը, սակայն, հավաքել էր շատ հավանումներ։ «Ըստ ամենայնի, կատակները միշտ չէ, որ մեր ուժեղ կողմն են: Մենք ջնջեցինք նախորդ թվիթը և ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում այն վիրավորել է: Մենք գիտենք, որ վիզայի գործընթացը բարդ է, և վիզաների տրամադրման որոշումը կարող է մեծապես ազդել մարդկանց կյանքի վրա: Մեր գործընկերները շատ լուրջ են վերաբերվում այդ որոշումներին »,- նշել են գերատեսչությունից։