Գվարդիոլան չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Գվարդիոլան չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին գրում է The Telegraph-ը: Գվարդիոլան որոշել է, անկախ մրցաշրջանի արդյունքներից, շարունակել աշխատանքը «Մանչեսթեր Սիթի»-ում: Այստեղ նա կարող է մնալ մինչև 2021 թվականը: Գվարդիոլան անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին, որի հետ դարձել է Պրեմիեր լիգայի կրկնակի չեմպիոն: