Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով: Հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)»,- մեջբերում է անում նախարարի խոսքից Al Arabiya հեռուստաալիքը: Զարիֆը հավելել է, որ այս համատեքստում «կարելի է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»: Նա դրա հետ մեկտեղ հավաստել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»: Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: