Բարձրաշենի դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. Արարատի մարզպետարան

Բարձրաշենի դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված դրության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ: Ներկաների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից: Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն դպրոցում անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու համար: Նշենք, որ բացթողնված դասաժամերը կլրացվեն հետագա ուսումնական պրոցեսի ընթացքում: Տեղեկացնենք, որ Բարձրաշենի դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է: Շենքի հիմնանորոգումը ներկայացված է մարզպետարանի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ»։