«Սուրեն Պապիկյանը տաքսիների ոլորտից ի՞նչ ա հասկանում, ինչի՞ են բորբոքում»

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է։ «Իրավունքի սահման» ընկերությունն ու ավտովարորդները բողոքում են ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։
Վարորդները նշում են, որ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակում կզրկվեն վարորդական իրավունքից։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները: