Թոմ Յորքը չորս երգ է զետեղել Ցանցում

Թոմ Յորքը չորս երգ է զետեղել Ցանցում

Radiohead խմբի վոկալիստ եւ կիթառահար Թոմ Յորքը չորս ձայնագրություն է զետեղել Ցանցում: Այդ մասին հայտնել է NME-ն: Այսպես, երաժիշտը ներկայացրել է «Hearing Damage» ձայնագրությունը, այն ներառված էր «Մթնշաղ: Սագա: Նորալուսին» ֆիլմի սաունդթրեքում, ինչպես նաեւ "What the Eyeballs Did", "S.A.D." եւ "Magic Beanz" կոմպոզիցիաները՝ նրա "Atoms for peace" նախագծից: Նախօրյակին Radiohead-ի մեներգչին «Օսկար» մրցանակի են անվանակարգել «Որբերի Բրուքլինը» ֆիլմից Daily battles երգի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: