Խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, այլ ոչ նոր Սահմադրության ընդունման. Ռաֆիկ Գրիգորյան

«Ե՛վ հարցերի շրջանակը, և՛ նախագծի ամբողջ տեքստը քննարկելու և որոշելու է հանձնաժողովը»,-անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Հարցին՝ հանձնաժողովի անդամների հայտեր արդեն ստացե՞լ է նախարարությունը, և, ընդհանրապես, ՀԿ սեկտորը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, ինչպիսի՞ մասնակցություն կունենան, Գրիգորյանը նշեց.«Հանձնաժողովը կազմված է լինելու ի պաշտոնե այն անդամներից, որոնք ընտրվելու են մրցութային կարգով: Խոսքը հստակ պաշտոնատար անձանց մասին է՝ արդարադատության նախարար, մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ և այլն»: