Տեխասի դպրոցներից մեկում կրակոցների ժամանակ աշակերտ է սպանվել

Տեխասի դպրոցներից մեկում կրակոցների ժամանակ աշակերտ է սպանվել

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դպրոցներից մեկում: Այս մասին հայտնում է KHOU 11-ը: Ինչպես հայտնի է դարձել, հրաձիգի զոհ է դարձել ավագ դպրոցի աշակերտներից մեկը: Նշվում է, որ բժիշկները նրան դեպքի վայրում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն չեն կարողացել փրկել երիտասարդին: Դեպքի վայրում են ոստիկանության ծառայողները: Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները: