Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Միացյալ Էմիրություններում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Միացյալ Էմիրություններում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը հաջող է հանդես եկել Միացյալ Էմիրության միջազգային մրցաշարում: Հայաստանը ներկայացնող ատրճանակ ձևի մարզուհին Քուվեյթի 9-րդ Գրան պրիի կիսաեզրափակիչում խոցելով 565 միավոր՝ 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մարզաձևում մասնակցում էին 12 երկրի ներկայացուցիչներ: