«Արձանագրվել է 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն». Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

«Արձանագրվել է 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն». Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն: