Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել. Մակունց

Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում՝ հանրային կերպով, լրագրողնրի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի դստեր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան հեռահար բանավեճին։ «Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որոնց մասին Արթուր Վանեցյանը, իր իսկ խոսքով, պետք է հայտնի, պարզաբանումներ պետք է պահանջեն կամ պատկան մարմինները, կամ պարոն Վանեցյանն ինքը պետք է տրամադրի այդ տեղեկությունները», - ասաց պատգամավորը։