Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դատարանում վկայություն տալ դստեր դեմ

Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դատարանում վկայություն տալ դստեր դեմ

Թոմաս Մարքլը, որը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրն է, հայտարարել է, որ պատրաստ է դստեր դեմ դատարանում վկայություն տալ: Խոսքը գնում է բրիտանական Mail on Sunday պարբերականի կողմից նրա անձնական նամակի հրապարակման գործի քննության մասին: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Հիմնվելով փաստաթղթերի վրա, հրատարակությունը նշում է, որ Թոմասն իր վկայություններով ԶԼՄ-ին կօգնի ճիշտ կազմակերպել պաշտպանությունը: Նշվում է, որ այն փաստաթղթերում, որոնք արդեն ներկայացվել են Լոնդոնի Բարձրագույն դատարան, երեւում են հոր եւ դստեր վատացող հարաբերություններն այն ժամանակ, երբ Մարքլն ամուսնանում էր արքայազն Հարրիի հետ: Ավելի վաղ Մեգան Մարքլը դատի էր տվել The Mail on Sunday-ին իր եւ հոր մասին իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար: