Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումը Հոմս նահանգում գտնվող ավիաբազայի վրա

Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումը Հոմս նահանգում գտնվող ավիաբազայի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Հոմս նահանգի Թիֆորում տեղակայված եւ Սիրիայի իշխանությանը պատկանող ավիաբազան: Այս մասին հայտնում է SANA-ն: Ստացված տեղեկությունների համաձայն, իսրայելական ուժերը օգտագործել են անօդաչու սարքեր և հրթիռներ: Նշվում է, որ արաբական պետության ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը՝ խոցելով մի քանի օդային թիրախներ: Պարզվում է, որ չորս հրթիռ հասել է իր նպատակին: Վիրավորների մասին տեղեկատվություն չկա: