Երևանի «Արարատը» մեկնել է Սոչի

Երևանի «Արարատը» մեկնել է Սոչի

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից: Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ թիմը սկսել է պատրաստվել 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Հունվարի 14-ից «Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։ Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Բացի այդ մարզական հավաքին մասնակցում են «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։ Նախատեսված են ընկերական հանդիպումներ: