Քորթնի Քարդաշյանի գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին

Քորթնի Քարդաշյանի գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։ Թուրք օգտատերերին խիստ զայրացրել է այս գրառումը: Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ «Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր», «Փախլավան մերն է, մերն է մնալու», «Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» ահա մեկնաբանություններից մի քանիսը: Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից և «փախլավան» էլ հերթական առիթն էր իրենց ոխն արտահայտելու համար։