Նեապոլում մետրոյում մի քանի գնացք է բախվել

Նեապոլում մետրոյում մի քանի գնացք է բախվել

Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ: Ինչպես հայտնել է Il Mattino տեղական հրատարակությունը, միջադեպին մասնակցել է երեք շարժակազմ, որոնցից մեկը եղել է առանց ուղեւորների: Բախումը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝ ուղեգծի վերգետնյա տեղամասում: Ինչպես հայտնել է քաղաքի տրանսպորտային ընկերությունը, գնացքների երթեւեկությունը դադարեցված է տեղի մետրոյի երեք ուղեգծերից մեկում. տուժածներին տարհանելու համար փակվել է մերձակա երեք կայարան: Ընդամենը հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ, ներառյալ շարժակազմերի մեքենավարները: Նախնական տվյալներով՝ գնացքների բախման պատճառ է դարձել մարդկային սխալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: