Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները

Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ: