Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին կրակը չդադարեցնելու համար

Էրդողանը խոստացել է դաս տալ Հաֆթարին կրակը չդադարեցնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է դաս տալ լիբիացի բարձրաստիճան զինվորական Խալիֆ Հաֆթարին, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թուրքիայի առաջնորդն ասել է, որ խռովարար Հաֆթարը Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսանի հետ փախել է Մոսկվայից, այն բանից հետո, երբ հրաժարվել է խաղաղության պայմանագիր կնքել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիս Սարաջի հետ: «Եթե Լիբիայի իշխանությունների դաշնակիցների վրա հարվածները վերսկսվեն, Թուրքիան պատրաստ է արժանի դաս տալ Հաֆթարին»,- ասել է էրդողանը: Նմանատիպ հայտարարություն է արել եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ չավուշօղլին, ասելով, որ Հաֆթարը զինադադարի համաձայնագիրը չստորագրելով ցույց է տվել, թե ով է պատերազմ ուզում, ով՝ խաղաղություն: Հունվարի 14-ին հայտնի էր դարձել, որ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խաիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Այս ամենը տեղի է ունեցել Տրիպոլիի հարավում տեղի ունեցած նոր բախումների ֆոնին: