«Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Բարսելոնա»-ն Էռնեստո Վալվերդեին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել մինչ օրս որևէ տիտղոս չնվաճած մասնագետի: «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ղեկավարության և Վալվերդեի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է: Մարզչի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2017 թվականին: «Բարսելոնա»-ն գլխավոր մարզիչ է նշանակել 61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին: Նա թիմի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Մինչ այս Սետիենն աշխատել է «Ռասինգ»-ում, «Բետիս»-ում: