Պետրոս Ավետիսյանը՝ «Տոբոլում»

Պետրոս Ավետիսյանը՝ «Տոբոլում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պաշտոնապես ղազախական «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ է: Այս մասին հայտնում է ակումբի կայքը: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: Մինչ այս Պետրոս Ավետիսյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբում, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ մասնակցելով 39 խաղի և խփելով 14 գնդակ: «Տոբոլ»-ը Ղազախստանի առաջնությունում 4-րդն էր անցած մրցաշրջանում: