Ռուսական ակումբը հավաք է անցկացնում Երևանում

Ռուսական ակումբը հավաք է անցկացնում Երևանում

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական փուլերից մեկը կանցկացնի «Ուրարտու» մարզահամալիրում։ Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացնի հունվարի 19-ից մինչև փետրվարի 2-ը: Այդ ընթացքում ռուսաստանյան ակումբը ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին «Արմավիրը» կխաղա «Ուրարտուի», հունվարի 28-ին՝ «Վանի», փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտի» հետ։